Բայդենի վարչակազմը որոշել է Ջոն Սալիվանին թողնել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշում է ընդունել Ջոն Սալիվանին թողնել ՌԴ-ում դեսպանի պաշտոնում եւ տեսնելի ապագայում նրան չփոխել: Այդ մասին տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրի:
«Վարչակազմում նրան հուսալի աշխատակից են համարել այն իրադրության պայմաններում, երբ ԱՄՆ-ը ՌԴ-ի վրա ճնշումն ուժեղացնում է Վաշինգտոնի ազդեցությունը և դեմոկրատական արժեքները խարխլելու փորձի համար»,-նշում է CNN-ը:
Հեռուստաալիքը կարծում է, որ կադրային որոշումը ցույց է տալիս առանձին ոլորտներում Ռուսաստանի հետ կայուն հարաբերությունների ստեղծման վրա աշխատելու Վաշինգտոնի ցանկությունը:
Մոսկվայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Թեֆթը CNN-ին պարզաբանել է, որ Վաշինգտոնում «որոշել են, որ պրոֆեսիոնալիզմը, որը դրսեւորվում է Սալիվանի կողմից, արժեքավոր բան է այն իրադրության պայմաններում, երբ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններում»:
Սալիվանը մասնագիտությամբ դիվանագետ է: Նա ՌԴ-ում դեսպան է նշանակվել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից: Բայդենը, իշխանության գալով, որոշել է փոխել դեսպանների ճնշող մեծամասնությանը, որոնք նշանակվել են Թրամփի կողմից: Դրա հետ մեկտեղ նա Սալիվանին ձմռանը խնդրել էր Մոսկվայում մնալ իր պաշտոնում, քանի դեռ Վաշինգտոնում որոշում են, թե ինչպես վարվել հետագայում: Իսկ այժմ, CNN-ի տվյալներով, Սալիվանը «տեսանելի ապագայում» կշարունակի աշխատել Մոսկվայում, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: