ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Ուկրաինան վերածում են «վառոդի տակառի». Ռյաբկով
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները գիտակցաբար Ուկրաինան դարձնում են «վառոդի տակառ»՝ մեծացնելով ռազմական օգնությունը Կիևին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
«Մատակարարումներ կատարվել են, դրանք շարունակվում են: Այդ օգնության ծավալները մեծանում են: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները գիտակցաբար Ուկրաինան վերածում են «վառոդի տակառի»,-ասել է նա լրագրողներին: Նա նշել է, որ տարիներ շարունակ Ուկրաինայի տարածքում «վարժական միջոցառումներ են ընթանում խորհրդականների, հահանգիչների մասնակցությամբ, որոնք տասնյակներով և հարյուրներով աշխատում են տարբեր զինափորձարաններում՝ անմիջական և բացասական վերաբերմունք ունենալով Ռուսաստանիի անվտանգության նկատմամբ»: Հետխորհրդային տարածքում ծավալվում է կենսալաբորատորիաների ցանց, հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: