
Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել

Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանում խաղաղ կյանքի հետագա հաստատման վերաբերյալ կներկայացնի իր առաջարկները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ, գրում է minval.az կայքը:
«Կարծում եմ, որ կան ոլորտներ, որտեղ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խումբը) կարող են դեր ունենալ, սա վերաբերում է հետկոնֆլիկտային իրավիճակին: Ոչ որպես խումբ, որն օգնում է լուծել հակամարտությունը. հակամարտությունն արդեն լուծված է: Երբ ես խոսում եմ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի մասին, եթե Հայաստանը դիտարկի այս տարբերակը, միջազգային խաղացողների համար գործունեության շատ ոլորտներ են առաջանում` սահմանազատման, փոխազդեցության առումով: Հուսով եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները) շուտով մեզ մոտ կգան որոշ առաջարկություններով, և մենք ուշադիր կուսումնասիրենք այդ առաջարկները»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը: