
Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախկին և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա․ հիմա թուրքական գործոնն էապես նվազել է Վաշինգտոնի համար․ Սուրեն Սարգսյան

Նախագահ Օբաման իր «A Promised Land» գրքում անդրադարձ է կատարում իր կողմից «Ցեղասպանություն» եզրույթը 2009 թ. չօգտագործելուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Ի տարբերություն ներկայումս շրջանառվող տեսության առ այն, թե պատճառը հայ-թուրքական բանակցություններն էին, մեջբերում եմ հետևյալ հատվածը, որտեղ Օբաման բառացի ասում է հետևյալը.
«Լուրջ պատճառ կար այդ ժամանակ նման հայտարարություն չանելու համար: Թուրքերը չափազանց զգայուն են այդ խնդրի շուրջ, և մենք կարևոր բանակցությունների մեջ էինք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերելու հարցի հետ կապված»:
Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա: Պարզապես հիմա թուրքական գործոնը էապես նվազել է Վաշինգտոնի համար»,-գրել է միջազգայնագետը