The Washington Post պարբերականը գրում է, որ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ նաև այլ երկրների տնտեսությունների վրա:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է մոտ ժամանակներս փաստաթղթերի փաթեթ ներկայացնել Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին 1997 թվականի պայմանագրի խզումն սկսելու համար:
Իրանի, ՌԴ-ի եւ Թուրքիայի եռակողմ գագաթնաժողովը՝ նվիրված Սիրիայի խնդրի կարգավորմանը, սեպտեմբերի 7-ին կանցկացվի իրանական Թավրիզում:
Սաքսոնիայի Հեմնից քաղաքի իրադարձությունները տեղ չունեն իրավական պետության մեջ:
Եվրամիությանն անդամակցելը մնում է Անկարայի կարեւորագույն արտաքին քաղաքական խնդիրներից մեկը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Եվրամիության կազմից (ԵՄ) Մեծ Բրիտանիայի դուրս գալն առանց գործարքի կնքման չի դառնա «աշխարհի վերջը»:
ՌԴ առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սիլուանովը rbc.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ հնարավոր չէ կանխատեսել ռուբլու կուրսը: Նա նշել է, որ պատժամիջոցների սահմանման մասին հայտարարությունն անգամ բավարար է փոխելու ներդրողների տրամադրվածությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 28-ին հանդես է եկել Google-ի հասցեին քննադատությամբ՝ հայտարարելով, որ որոնիչում ինքն իր մասին տեսել է սոսկ «ստահոդ զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ)» նորությունները։ “Trump News” («Թրամպ նորություններ») հարցումով Google-ի որոնման արդյունքներն արտացոլում են սոսկ ստահոդ զանգվածային լրատվամիջոցների տեսակետն ու իրադարձությունների լուսաբանումը:
Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Ամերիկյան պատվիրակությունում տեղ են գտել Ներկայացուցիչների պալատի անդամներ Միշել Թուրները, Ջոն Գարամենդին և Ջոն Մարինոն, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդականի օգնական Ռոբերտ Հուդը։
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ Թուրքմենստանի նախագահությամբ, տեղի կունենա Աշգաբադում 2019 թվականի հոկտեմբերին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի ՖԻՖԱ-ի նախագահի հետ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդով հիվանդանալու հաստատված դեպքերի թվաքանակը գերազանցել է 80-ը:
Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության կամ ԱՄՆ-ի հետ հանրապետության հարաբերությունների այլընտրանքը չեն:
Հունաստանի ռազմաօդային ուժերի T-2 վարժական ինքնաթիռն օգոստոսի 28-ի առավոտյան կործանվել է Պելոպոնեսի Սպարտա քաղաքի մերձակայքում. զոհվել է երկու օդաչուներից մեկը:
Թուրք զինվորականները ցանկանում են շտապ կարգով ռազմածովային բազա ստեղծել Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետությունում՝ Միջերկրական ծովում երկրների շահերը պաշտպանելու համար:
Սաքսոնիայի Հեմնից քաղաքում վեց մարդ թեթեւ վերքեր է ստացել գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում:
Ֆրանսիայի բնապահպանության նախարար Նիկոլյա Յուլոն հաեյտարարել է, որ դուրս է գալիս կառավարությունից՝ իր որոշումը բացատրելով բնապահպանական ծրագրերի կատարման հետ կապված անբավարարությամբ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է որոշ տվյալներ երկրի ռազմական բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ ըստ ուղղությունների բաշխվածության:
Չիլիի Կինտերո եւ Պուչունկավի կոմունաներում թունավոր ամպից տուժածների թիվը գերազանցել է 300-ը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից արգելվելու է ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլեւս չեն կարող Ռուսաստանից ցորենը ներկրել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։
«Ինչպես արդեն ասել ենք՝ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց և դրան հաջորդել է ՀԱՊԿ տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլը»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների պատվիրակությունը Թուրքիա այցի ընթացքում կոչ է արել Անկարային՝ հրաժարվել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից:
Ադրբեջան-Արցախ շփման գծի, հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով իրավիճակի սրումը, պատերազմի քարոզչությունը, այլատյացության սերմանումը, մարդկանց միջև շփումների արգելումը պետք է հստակորեն մերժվեն։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը կհաղթահարի ԱՄՆ-ի պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական դժվարությունները:
Ինչպես և ակնկալվում էր, Ռուսաստանը արձագանքելու է Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին:
Ղրիմի Հանրապետության հյուսիսի Արմյանսկ քաղաքում մասնագետներն ստուգում են առարկաների վրայի փառը, որն առաջացել է անհայտ նյութի արտանետումից հետո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը հավանություն են տվել առեւտրական արգելքների վերացման շուրջը ԱՄՆ – ԵՄ բանակցություններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է փոխնախագահ Մայքլ Փենսին օգոստոսի 31-ին ճառով հանդես գալ Կոնգրեսում սենատոր Ջոն Մակքեյնի մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ կարգադրել է խոնարհել Սպիտակ տան եւ պետական հիմնարկությունների դրոշներն ամբողջ երկրում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի այցը ԿԺԴՀ այն բանից հետո, երբ նրան են հանձնել Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլի նամակը:
Սենատոր Ջոն Մակքեյնի նախկին խորհրդական եւ ընկեր Ռիք Դեւիսը ներկայացրել է ամերիկացի քաղաքական գործչի հրաժեշտի ուղերձը ժողովրդին: Ուղերձի ամբողջական տեքստը հրապարակել է NBC News-ը: