Բաժիններ՝

Մադրիդում բարեգործական ցլամարտ կկազմակերպվի

Մադրիդում բարեգործական ցլամարտ կկազմակերպվի՝ գումար հավաքելու այն ցլամարտիկների համար, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով անգործ են մնացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մադրիդի Las Ventas հրապարակում, որը երկրպագուները համարում են ողջ աշխարհում ցլամարտի ամենակարևոր հրապարակներից, մայիսի 2-ին ակնկալվում է առավելագույնը 6000 հանդիսականների ներկայություն՝ ընդհանուր տարողունակության 40 տոկոսը:

Պարտադիր կլինի դիմակ կրելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը:

Իսպանացիների շրջանում վերաբերմունքը ցլամարտի նկատմամբ տարբեր է: Համաձայն 2019 թվականին El Español պարբերականի կողմից անցկացված հարցման տվյալների՝ իսպանացիների 56.4 տոկոսը դեմ է ցլամարտին, 24.7 տոկոսը՝ կողմ, իսկ 18.9 տոկոսն՝ անտարբեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930