Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ վստահալից հարաբերություններ է հաստատել Բայդենի հետ
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան կարծում է, որ իր այցն ԱՄՆ օգնել է վստահալից հարաբերություններ կառուցելու նախագահ Ջո Բայդենի հետ: Ապրիլի 19-ին այդ մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է լրագրողներին։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ՝ իմ այցի արդյունքներին, ապա դրանք բոլորը շարադրված են համատեղ հայտարարության մեջ: Ինձնից կցանկանայի հավելել, որ նախագահ Բայդենի հետ մենք կարողացանք կառուցել վստահալից հարաբերություններ»,- ասել է նա: Սուգան դարձել է առաջին օտարերկրացի ղեկավարը, որն անմիջակա հանդիպում է ունեցել Բայդենի հետ նրա՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո: Ապրիլի 16-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներով՝ երկու երկրների ղեկավարները հանդես են եկել Տայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության օգտին, ծայրահեղ մտահոգություն են հայտնել Հոնկոնգում եւ ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանում մարդու իրավունքների իրավիճակից, ինչպես նաեւ հանդես են եկել ցանկացած միակողմանի գործողությունների դեմ, որոնք նպատակամղված են Արեւելաչինական ծովի ստատուս քվոյի փոփոխմանը եւ արտահայտվել են Հարավչինական ծովում Չինաստանի գործողությունների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: