Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմն ադրբեջանական «İctimai TV»-ի հետ զրույցում խոսել է արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունները մասին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնամուխ է եղել անվտանգության ապահովման նոր դաշինքի կազմավորմանը, որին տրվել է Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինք (MESA) կամ ոչ պաշտոնապես՝ «արաբական ՆԱՏՕ» անվանումը:
Թուրք-ամերիկյան ճգնաժամից հետո Թուրքիայի Մուղլա նահանգի Դալաման շրջանում բնակվող Ֆերհաթ Դոլարը որոշել է փոխել իր ազգանունը:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Արգենտինայի Հանրապետության հետ արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է 2014 թվականին:
Երկրորդ օրն է՝ Ցեդանի գյուղի (Շիդա Քարթլիի տարածաշրջան) մերձակա անտառում մոլեգնում է հրդեհը, արդեն մոտավորապես 10 հեկտար մակերեսով տարածք է այրվել:
Հայաստանի Հանրապետությունն Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:
Վրաստանում սեպտեմբերի 1-ից մինչեւ 11-ը տեղի կունենան «Ճարպիկ ոգի» (Agile Spirit 2018) բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Դյուրավառ ապրանքներ վաճառող տասից ավելի խանութ է այրվել Վրաստանի Բաթում քաղաքի Պուշկինի փողոցի առեւտրական կենտրոնում:
ուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը հեռախոսային բանակցություններ են անցկացրել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:
«Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակվել է ռուսական հակահրթիռի փորձարկման կադրեր, որը նմանօրինակը չունի աշխարհում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՉԺՀ-ն ԿԺԴՀ-ի վրա ճնշում է գործադրում Վաշինգտոնի հետ սեփական տարաձայնությունների պատճառով։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հակառուսական պատժամիջոցների վերացման կոչ է արել:
Վենետիկի միջազգային կինոփառատոնը հոբելյանական 75-րդ անգամ օգոստոսի 29-ին բացվել է Իտալիայի Լիդո կղզում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը Հարավային Կորեային եւ Բրազիլիային զիջողություններ է ընձեռում պողպատի արտահանման, իսկ Արգենտինայի համար՝ պողպատի եւ ալյումինի արտահանման համար:
«Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելն է աշխարհում վերջինիս կողմից իրականացվող ապակայունացնող գործունեության համար»:
Դոնալդ Թրամփը վերջին 100 տարվա ընթացքում դարձել է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը ոչ մի ընտանի կենդանի չունի:
Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա այցը Հայաստան և հանդիպումները նրա ղեկավարության հետ շատ կառուցողական էին: Ակնկալվում է ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, մշակութային և առևտրային հարաբերությունները:
Միացյալ Նահանգներն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում վեճ են նախաձեռնել Ռուսաստանի կողմից հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ տուրքերի սահմանելու կապակցությամբ:
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության պաշտոնյաներին կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով հարվածային անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկելու համար:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիասը և ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդը Պենտագոնում համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։
Գերմանիայի Վիսբադեն քաղաքում օգոստոսի 27-ի երեկոյան տեղադրված Էրդողանի հսկա արձանը ընդամենը 24 ժամ անց ապամոնտաժվել է։ Քաղաքի կենտրոնական հրապարակում անսպասելի հայտնված 4 մետր բարձրությամբ արձանը հարուցել էր բնակիչների զարմանքն ու զայրույթը։
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին օգոստոսի 29-ին հայտարարել է, որ ներկա փուլում ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակով բանակցություններ չեն կարող լինել։
Սաուդյան Արաբիան հանդես է գալիս Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու օգտին:
Արմեն Աշոտյանը որպես Արևելյան գործընկերության EURONEST խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար հուլիսի 9-ին գրավոր դիմել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն (EUROPEAN EXTERNAL ACTION SERVCE) միջազգային և եվրոպական ինստիտուտներում քաղաքական կոռուպցիայի դրսևորումների և դրա դեմ պայքարի առնչությամբ:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, տեղեկացնում է Sputnik-ը:
TRT թուրքական պետական հեռուստառադիոընկերությունը դադարեցրել է կովբոյների մասին ֆիլմերի ցուցադրումը թուրք-ամերիկյան հարաբերություններում տիրող ճգնաժամի ֆոնին:
Գերմանական Վիսբադենի (Հեսսենի դաշնային երկրամաս) իշխանությունները կարգադրել են ապամոնտաժել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 4-մետրանոց ոսկեզօծ արձանը, որը կանգնեցվել էր ժամանակակից արվեստի Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը և հացահատիկը Հայաստան այլևս չի կարող ներկրվել վերգետնյա տրանսպորտով: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում խնդրի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ասելով, որ եթե այս որոշումը սեպտեմբերի 15-ին ուժի մեջ մտնի, ապա ՀՀ-ն լուրջ խնդիր կարող է ունենալ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կենսաթոշակային բարենորոգման նախագիծը կսրբագրվի. մասնավորապես, կանանց համար կենսաթոշակային տարիքը կբարձրացնեն ոչ թե մինչեւ 63 տարեկան, ինչպես սկզբնապես պլանավորվել էր, այլ մինչեւ 60 տարեկան: