
Ճապոնիան մտադիր է Օլիմպիական խաղերն անցկացնել՝ անկախ պանդեմիայի ընթացքից

Ճապոնիան մտադիր է Օլիմպիական խաղերն անցկացնել՝ անկախ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքից և հետևանքներից: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան:
Նա շեշտել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացումը համաշխարհային միասնականության խորհրդանիշ կարող է դառնալ: Ճապոնիան շարունակում է մանրակրկտորեն նախապատրաստվել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների ներկայության:
2020 թվականի մարտի 24-ին արդեն մեկ անգամ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել էին: Այս տարի դրանք ծրագրված են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը՝ պահպանելով իրենց անվանումը՝ Տոկիո-2020: