Մակրոնը հայտարարել Է, որ «Սպուտնիկ V»-ի կիրառումը չի լուծի պատվաստման արագացման հարցը Եվրամիությունում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը չի լուծի պատվաստման արագացման հարցը Եվրամիությունում, տեղեկացնում է:
«Ես չեմ կարծում, որ ռուսական պատվաստանյութն այսօր (պատվաստման) արագացման հարցի լուծումն է, քանի որ ժամանակ կպահանջվի ինչպես եվրոպական գործակալության թույլտվությունն ստանալու, այնպես էլ այն բանի համար, որպեսզի այդպիսի պատվաստանյութն արտադրվի մեր մայրցամաքում»,- Էմանուել Մակրոնը հայտնել է ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այն հարցին, թե արդյոք նա կգնի ռուսական պատվաստանյութը, Մակրոնը նշել է, որ առողջապահության եվրոպական մարմինները դեռ թույլ չեն տվել դա, ուստի պատվաստանյութը չի կարող օգտագործվել Ֆրանսիայում:
Ավելի վաղ Պրովանս-Ալպեր-Կապուտակ ափ ֆրանսիական հարավային տարածաշրջանի ղեկավար Ռենո Մյուզելիեն հայտարարել է, որ COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նախնական պատվեր է տվել՝ սպասելով առողջապահության եվրոպական ծառայությունների կողմից պատվաստանյութին հավանություն տալուն: Ֆրանսիական տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ իրենց գործողությունների մասին ծանուցել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան-Իվ լե Դրիանին: Ռուսաստանը հունվարի 29-ին դիմել է ԴԵվԳ (Դեղամիջոցների եվրոպական գործակալություն)՝ «Սպուտնիկ V»-ն Եվրամիությունում գրանցելու համար: Մարտի 4-ին հայտնի է դարձել ռուսաստանյան պատվաստանյութի փորձաքննությունն սկսելու մասին: ԴԵվԳ-ն կտա «Սպուտնիկ V»-ի արդյունավետության, անվտանգության և որակի՝ ԵՄ-ում սահմանված ստանդարտներին համապատասխան գնահատականը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը