Բաժիններ՝

Օսթինում երեք մարդ է զոհվել գնդակոծության հետևանքով

Օսթինում (Տեխասի նահանգ) ապրիլի 18-ի ցերեկը երեք մարդ է զոհվել գնդակոծության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը:

Օսթինի ոստիկանությունը հրապարակել է զոհերի անունները, որոնցից երկուսը, նրանց խոսքով, եղել է լատինամերիկացի, իսկ մեկը՝ սեւամոթ տղամարդ: Նրանք Twitter-ում հայտարարել են, որ միջադեպը «ոչ մի վտանգ չի ներկայացնում լայն հասարակայնության համար»:

Օսթինի ոստիկանության պետի օգնական Ջո Չաքոնն ապրիլի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է, որ ոստիկանությունը գնդակոծության մասին զանգին արձագանքել Է առավոտյան ժամը 11:45-ին եւ հայտնաբերել երկու վիրավոր կանանց ու մեկ տղամարդու, որոնք ավելի ուշ մահացել են:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ կասկածյալը Սթիվեն Նիկոլաս Բրոդերիք անունով սեւամորթ տղամարդ է: Ոստիկանության սպաները երկյուղում են, որ նա զինվածէ եւ կարող Է պատանդներ վերցնել:

Օսթինի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ջոզեֆ Չախանը լրագրողներին պատմել է, որ Բրոդերիքն ավելի վաղ խուզարկու է եղել Թրեւիսի օկրուգի շերիֆի գրասենյակում: Նրա որոնումները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս