
Ավելի քան հարյուր երեխաներ դուրս կբերվեն Սիրիայի հակամարտության գոտիներից

Սիրիայի հակամարտության գոտիներում գտնվող 120 երեխաների դուրս կբերենք այնտեղից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան:
Նա հայտնել է, որ երեխաների փաստաթղթերն արդեն պատրաստ են և մոտ ժամանակներս իրենք կգնան երեխաների հետևից:
«Հիմա այն փուլն է, երբ երեխաներին վերադարձնելու աշխատանքն իրականացվում է լավ տեմպերով: Իհարկե, դա կարող է ընդհատվել այդ տարածքներում անկանխատեսելի դեպքերով պայմանավորված:
Մենք 120 երեխայի փաստաթղթեր ենք պատրաստել, սակայն չգիտենք, թե քանիսին կկարողանանք գտնել ճամբարի տարածքում: Իհարկե, իմ սիրտը ցավում է դրա համար»,- ասել է Կուզնեցովան:
Նրա խոսքով՝ այս պահին չկան երաշխիքներ ռուս երեխաներին հայրենիք վերադարձնելու համար: