ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթություն է համարել չեխական Վրբետիցայում պայթյունին Ռուսաստանի առնչության մասին հայտարարությունները
Չեխիայի Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին հայտարարություններն անհեթեթ են, մերկապարանոց և մտացածին, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չեխիայի իշխանություններն աննախադեպ որոշում են կայացրել Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսելու մասին՝ 2014 թվականին Վրբետիցե բնակավայրի ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին մերկապարանոց և մտացածին պատրվակներով», – ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության կայքում:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը շաբաթ օրը հայտնել է, որ իշխանությունները Ռուսաստանի հատուկ ծառայություններին կասկածում են 2014 թվականին Վրբետիցայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին մասնակցության մեջ: Չեխիայի ԱԳ նախարար Յան Համաչեկը հայտարարել է, որ երկրից արտաքսում են 18 ռուս դիվանագետների, նրանք պետք է 48 ժամվա ընթացքում լքեն երկիրը, իսկ Չեխիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի նկատմամբ: