
Կոլումբիայի փրկարարները 11 հանքագործների մարմիններ են հանել հանքահորից

Կոլումբիացի փրկարարներին հաջողվել է փլվածքների տակից հանել 11 հանքագործների մարմիններ, որոնք արգելափակվել էին Կոլումբիայի կենտրոնական մասում գտնվող ոսկու արդյունահանման հաքահորում: Ապրիլի 18-ին այդ մասին հայտնել են Ազգային հանքարդյունահանման գործակալությունում:
«Մենք ցավում ենք 11 երիտասարդների մահվան կապակցությամբ, որոնք ծուղակի մեջ էին հայտնվել Կալդասի դեպատամենտի Նեիրայի մունիցիպալիտետում գտնվող հանքահորում»,- ասված է գերատեսչության՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: Գործակալության ղեկավար Խուան Միգել Դուրանն իր Twitter-ում ցավակցություններ է հայտնել զոհվածների հարազատներին: Հանքահորում վթարը տեղի է ունեցել մարի 26-ին: Դրա պատճառ է դարձել սողանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: