Բաժիններ՝

Թուրքիայի օրակարգում քննարկվում է միգրացիայի նախարարություն ստեղծելու հարցը

Մինչ Թուրքիայում բորբոքվում են փախստականների, անօրինական ներգաղթյալների ու ժամանակավորապես այդ երկրում ապաստանածների շուրջ բուռն քննարկումները, իշխանությունները խնդրի համար համակարգված լուծումներ գտնելու ուղիներ են որոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես հայտնի է դարձել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) քննարկում է միգրացիայի նախարարություն ստեղծելու հարցը։

Ներկայումս արդեն իսկ ավելի քան 4 միլիոն ներգաղթյալի ապաստան տված Թուրքիային Աֆղանստանից եկող փախստականների նոր ալիք է սպառնում։ Հատկապես Աֆղանստանից ԱՄՆ-ի զինուժի դուրսբերման որոշումից հետո այդ երկրում մեծ թափով սկսել է հզորանալ արմատական իսլամական «Թալիբան» շարժումը, որը մեկը մյուսի հետևից իր վերահսկողության տակ է առնում նորանոր բնակավայրեր։ Նման պայմաններում բնակչության համար բռնության նոր ռիսկեր են ստեղծվում, ինչի հետևանքով արտագաղթի ալիքներ են սկսվել։

«Թալիբանը» հայտարարել է, որ 30 օրում կարող է շրջափակել մայրաքաղաք Քաբուլը, իսկ 90 օրվա ընթացքում կգրավի այն։ Այս բոլոր զարգացումների ֆոնին անհուսափելիորեն կմեծանա երկրից արտագաղթողների թիվը, որոնց հիմնական գաղթի ուղղությունը Թուրքիան է։ Նման պայմաններում Թուրքիայի համար կենսական կարևորություն է ստանում գաղթականների ներհոսքը կարգավորող մարմիններ ու մեխաիզմներ ստեղծելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս