Ճապոնիայում անձրևների պատճառով շուրջ 1.2 մլն մարդ տարհանման վտանգի առաջ է
Ճապոնիայի Նագասակի, Սագա և Հիրոսիմա պրեֆեկտուրաներում հորդառատ անձրևների հետևանքով սողանքների ու հեղեղումների սպառնալիքների պատճառով 1.22 մլն մարդու տարհանվելու խորհուրդ է տրվել: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Երկրի նշված շրջաններում հայտարարված է վտանգի ամենաբարձր՝ հինգերորդ աստիճան: Նախորդ օրերին որոշ հատվածներում մինչև 800 մմ տեղումներ են եղել, ինչն օգոստոսի միջին ցուցանիշը գերազանցում է երեք անգամ:
Օդերևութաբանների տվյալներով՝ Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղումները դեռ մի քանի օր կշարունակվեն: