Բաժիններ՝

Աֆղանստանում իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն օգոստոսի 13-ին լրագրողներին հայտնել է, որ իրադրություն Աֆղանստանում ավելի է վատանում:

«Աֆղանստանը դուրս է գալիս վերահսկողությունից»,-  ասել է նա:

Գուտերեշը հավելել է, որ միայն նախորդ ամիս ռազմական գործողությունների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է ավելի քան հազար մարդ, 241 հազար մարդ ստիպված լքել է տունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Աֆղանստանում լեփ-լեցուն են հիվանդանոցները, արդեն զգացնել է տալիս սննդի և դեղամիջոցների պակասը, ոչնչացվում են կամուրջները, ճանապարհները, դպրոցներն ու հիվանդանոցները: «Աֆղանստանն արդեն անցել է հակամարտությունների միջով, սակայն այժմ գտնվում է սեփական պատմության ևս մեկ քաոսային ու սարսափելի գլխի շեմին: Սա անհավատալի ողբերգություն է այսքան տառապանք տեսած ժողովրդի համար»,- ասել է նա:

Գուտերեշը հայտարարել է, որ ծայրահեղական «Թալիբ» շարժման անդամները պետք է անհապաղ դադարեցնեն հարձակումներն ու անցնեն բանակցություններին՝ հանուն Աֆղանստանի ժողովրդի:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են երկրի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս