Բաժիններ՝

Իտալիան չի բացառում Քաբուլից դիվանագիտական անձնակազմի տարհանման հնարավորությունը

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն չի բացառել, որ Աֆղանստանում իրավիճակի սրման պատճառով մայրաքաղաք Քաբուլից կարող են տարհանվել իրենց դեսպանատան աշխատակիցները: Այս մասին ԱԳ նախարարը խոսել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում:

«Մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր իրադարձություններին, այդ թվում և տարհանմանը: Մենք պետք է մտածենք դեսպանատան անձնակազմի անվտանգության մասին: Եթե լինի նման անհրաժեշտություն, մենք պաշտպանության նախարարության օգնությամբ ամենասեղմ ժամկետներում բոլորին անվտանգ կվերադարձնեն Իտալիա»,- ասել է Լուիջի Դի Մայոն:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս