Բաժիններ՝

Ավստրալիայի իշխանությունները 500 զինվորական կուղարկեն Սիդնեյ

Ավստրալիայի իշխանությունները հավելյալ զինվորականներ կուղարկեն երկրի խոշոր քաղաքներից մեկը՝ Սիդնեյ, կարանտինի հետ կապված կանոնների պահպանումը վերահսկելու համար:

Կարանտինային կանոնները սահմանվել են հունիսի 26-ին երկրում կորոնավիրուսի բռնկման հետևանքով:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտնել է օգոստոսի 16-ին օպերացիայի մեկնարկի մասին:

«Մնա տանը» արշավի շրջանակում իրավապահները կվերահսկեն, որպեսզի Սիդնեյի բնակիչները պատշաճ կատարեն իշխանությունների հրահանգներն ինքնամեկուսացման հետ կապված: Զանգվածային վերահսկողության համար Սիդնեյ կուղարկվի 500 զինվորական, որոնք կմիանան տեղի ոստիկանական ուժերին:

Գլեդիս Բերեջիկլյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային վիճակագրությունը գնալով վատթարանում է: Օգոստոսի 13-ին գրանցվել է 466 նոր դեպք, որը համավարակի շրջանում ամենաբարձր ցուցանիշն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031