Բաժիններ՝

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 44-ի

Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու և Սինոպ քաղաքներում հորդառատ անձրևների պատճառով մահացածների թիվը հասել է 44-ի։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի հյուսիսային հատվածում գտնվող այդ քաղաքները հայտարարել է տարերային աղետի գոտի: Ջրհեղեղների պատճառով տուժել է 284 մարդ: Շուրջ 300 բնակելի տարածք մնացել է առանց հոսանքի:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 40 մարդու մահվան մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս