Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի հարցով գործընթացը փակուղում է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի պաշտոնական լրահոսը վերջին ամիսներին աստիճանաբար կոշտացել է։

Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի հարցով գործընթացը փակուղում է, իսկ որպես դրանից դուրս գալու տարբերակ Ադրբեջանն անընդհատ թարմացնում է հայկական հանրապետություններին ներկայացվող պահանջները։

Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է մեծացնել զինված ուժերին հատկացվող գումարները՝ ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանավորվածություններ կնքելով հատկապես Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ։

Ստեղծված իրավիճակում, անվտանգության համակարգում հրատապ միջոցառումների անհրաժեշտություն կա, իսկ հապաղելու դեպքում արդեն իսկ առկա ճգնաժամն առավել խորը բնույթ կստանա՝ իր հետ բերելով նոր կորուստներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031