ՀԱՊԿ-ը միջոցներ կձեռնարկի տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի սրման դեպքում․ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ը հետևում է Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը և իրավիճակի սրման ու Տաջիկստանի անվտանգությանը սպառնալիքի դեպքում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ կոլեկտիվ միջոցները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի պաշտպանության նախարարի ու Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։

Զասն ասել է, որ ներկայումս Տաջիկստանի ուժային կառույցները լիովին վերահսկում են իրադրությունը սահմանին և ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման անհրաժեշտություն չկա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031