
Թուրք միլիարդատերը հայտնվել է Forbes-ի հերթական ցուցակում

Հեղինակավոր Forbes հանդեսի կողմից հրապարակված միլիարդատերերի հերթական ցանկում տեղ է գտել նաև թուրք միլիարդատեր «Yıldız» հոլդինիգի նախագահ Մուրադ Ուլքերը: Նրա կարողությունը գնահատվում է 6.3 մլրդ դոլար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ցուցակը նախորդ տարվա պես գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոս 177 մլրդ դոլարով։ Երկրորդ տեղում է SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը 151 մլրդ դոլարով։ Երրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիական «Louis Vuitton»-ի հիմնադիրը՝ 150 մլրդ դոլարով։
Թուրք միլիարդատերերից Forbes-ի ցուցակում է հայտնվել նաև Էրման Ըլջաքը՝ 4.4 մլրդ դոլար կարողությամբ։