ՀԱՊԿ-ն սկսել է զորավարժությունների պատրաստվել տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում
Սկսվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Արդեն սկսվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների անմիջական նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում»,- ասվում է Զասի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության մամուլի ծառայության կողմից:
Զորավարժություններին պատրաստվելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է Աֆղանստանում իրադրության կտրուկ սրման ֆոնին, որը հսկողության տակ է վերցրել «Թալիբան» շարժումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: