Բաժիններ՝

ԱՄՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել փախստականներին

ԱՄՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում` Աֆղանստանի հարևաններին, ընդունել աֆղան փախստականներին, իսկ «Թալիբան» շարժմանը` ապահովել երկիրը լքելու հնարավորությունը բոլոր ցանկացողների համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

«Մենք կոչ ենք անում Աֆղանստանի հարևաններին, տարածաշրջանի մյուս երկրներին նրա սահմաններից դուրս ժամանակավոր կամ մշտական ապաստան տրամադրել աֆղաններին, որոնք փորձում են լքել երկիրը», – ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում:

Դիվանագետի խոսքով` չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր աֆղան եւ օտարերկրյա քաղաքացիները անվտանգ կարողանան հեռանալ երկրից:

ԱՄՆ-ն հազարավոր զինվորականներ է ուղարկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայան ՝ իրենց քաղաքացիներին և դաշնակիցներին տարհանելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031