Բաժիններ՝

Հյուսիսային Իրաքում թուրք զինվորներ են պայթել ականի վրա

Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների կողմից տեղադրված ականի պայթյունից սպանվել է 3 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքի Ավաշին շրջանում։ Ավելի վաղ այդ շրջանում և ոչ միայն, Թուրքիայի զինված ուժերը իրականացրել էին «Մագիլ-կայծակ» ռազմական գործողությունը քուրդ զինյալների դեմ, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ թուրք-քրդական բախումներ են տեղի ունեցել Հյուսիսային Իրաքի Դոհուկի Ամեդի շրջանում, որտեղ ևս սպանվել էր մեկ թուրք զինվոր։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլի լեռներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս