Իրաքի հյուսիսում մեկ թուրք զինվոր է սպանվել
Հյուսիսային Իրաքում Թուրքիայի կողմից իրականացվող «Ճանկ-վագր» գործողության ընթացքում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի մեկ զինծառայող։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը: Նախարարության հաղորդմամբ՝ մեկ թուրք զինվոր էլ վիրավորվել և ներկայումս հիվանդանոցում բուժօգնություն է ստանում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ-ն ներկայումս Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ իրականացնում է «Ճանկ-վագր» օպերացիան։ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007 թվականից։