ԱՄՆ-ի հեռանալն Աֆղանստանից թույլ կտա խաղաղության հասնել այդ երկրում․ Իրանի նախագահ

ԱՄՆ-ի պարտությունն Աֆղանստանում եւ ամերիկյան զորքերի հեռանալն այդ երկրից հնարավորություն են ընձեռում հասնելու կայուն խաղաղության աֆղանական տարածքում: Օգոստոսի 16-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«ԱՄՆ-ի ռազմական պարտությունը եւ հեռանալն Աֆղանստանից հնարավորություն են ընձեռում կյանքի, անվտանգության վերականգնման եւ կայուն խաղաղության հասատման համար այդ երկրում»,- մեջբերում է նրա խոսքը Mehr գործակալությունը: Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ջանքեր կգործադրի կայունության հաստատման համար, որն Աֆղանստանի առաջնահերթ պահանջն է»:

«Որպես եղբայրական հարեւան երկիր բոլոր խմբերին հրավիրում ենք հասնելու ազգային հաշտության»,- ասել է նա:

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս