Բրազիլիայի հարավ – արեւելքում ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 84-ի:
Սաուդյան Արաբիայի մունիցիպալիտետների գործերի նախարարությունը հեռացրել է կոռուպցիայի մեջ մեղադրվող 120-ից ավելի պաշտոնյաների:
Առնվազն երկու մարդ է զոհվել եւ չորսը՝ վիրավորվել Ֆիլիպինների Մինդանաո կղզու Զամբոանգա քաղաքի մզկիթի շենքում նռնակի պայթեցման հետեւանքով:
Վենեսուելայի Գերագույն դատարանը Բոլիվարյան Հանրապետության սահմաններից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մեկնելու արգելք է սահմանել եւ որոշել է արգելափակել նրա բանկային հաշիվներ մուտքի հնարավորությունը: Հունվարի 29-ին այս մասին հաղորդվում է ատյանի Twitter-ում։
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հունվարի 29-ին չկարողացավ Brexit-ի խնդրի որեւիցե նոր լուծում գտնել եւ պատվիրեց վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելում նոր բանակցություններ անցկացնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ, բանակցություններ, որոնք ԵՄ-ն հրաժարվում էվերսկսել, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրանսիայի Total ընկերությունը հայտարարել է Հյուսիսային ծովում՝ Մեծ Բրիտանիայի ափամերձ ծանծաղուտում, նոր գազախտուցքային հանքակուտակի հայտնաբերման մասին։
«Եթե ՀՀ-ում ցանկանում են ծածկվել Լավրովի, Պուտինի և Ռուսաստանի տանիքի տակ, որպեսզի Ղարաբաղի հարցում գնան կոմպրոմիսների, ապա դա նորություն չէ մեզ համար: Սերբիայի օրինակն ուսումնասիրեք»:
Լինում են պահեր, որոնք արմատապես փոխում են մարդու ճակատագիրը, ապրումներ, որոնցից հետո անհնար է վերադառնալ կյանքի նախկին ընթացքին: Նման պահ վերապրեց Թուրքիայի հայ լրագրող Հայկո Բաղդատը, երբ 2007-ի հունվարի վերջին հրաժեշտն էր տալիս Ստամբուլում սպանված Հրանտ Դինքին:
2018-ին Թուրքիայում այլ պետությունների քաղաքացիների կողմից բնակարանների գնումն ավելացել է 78.3%-ով՝ 2017-ի 22234-ից հասնելով 39663-ի:
«Մեզ մեղադրում էին վիզը ծուռ քաղաքականության մեջ, հիմա հպարտները եկել են, տեսանք՝ հպարտներն ով են։ Ժողովուրդն ասում է՝ մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը։ Սա ի՞նչ է նշանակում»։
Nord Stream 2 («Հյուսիսային հոսք 2») գազատարի առաջին գիծը պատրաստ կլինի 2019 թվականի նոյեմբերին, երկրորդը՝ դեկտեմբերին:
Սաուդյան Արաբիան գործարկել է արդյունաբերական զարգացման ազգային ծրագիրը, որը խոստանում է մինչեւ 2030 թվականը 1,6 տրիլիոն ռիալի (438 միլիարդ դոլարի) ներդրումներ բերել երկրի տնտեսություն:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում փոքր հզորության W76-2 միջուկային մարտագլխիկի արտադրություն են սկսել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է Բրյուսելից նոր բանակցություններ պահանջել Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ արդեն համաձայնեցված գործարքի շուրջ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 29-ին իր թեկնածությունն է առաջադրել մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Իրանն Իսրայելի վրա ամենօրյա կիբեռգրոհներ է իրականացնում: Հունվարի 29-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Թել Ավիվում ելույթ ունենալով Cybertech-2019 կիբեռտեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովում։
Իրանի հետ հաշվարկների մեխանիզմի ստեղծման աշխատանքը «եզրափակիչ փուլում է»:
Ռուսաստանը համաշխարհային հանրակցության մյուս պատասխանատու անդամների հետ ամեն ինչ կանի, որպեսզի աջակցի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարությանը՝ Վենեսուելայի Սահմանադրությանը եւ ճգնաժամի կարգավորման այն մեթոդներին համապատասխան, որոնք գտնվում են սահմանադրական դաշտում:
Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական է տվել:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել «Իրոկեզ» տեսակի UH-1 բազմանպատակային ուղղաթիռների վերանորոգմանը:
Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 29-ի առավոտյան Փարիզի հյուսիսում տարհանում է միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարը:
Մեծ Բրիտանիան անհապաղ այցագրային ռեժիմ կսահմանի Եվրամիության երկրների այն քաղաքացիների համար, որոնք կպլանավորեն երկրի տարածքում մնալ երեք ամսից ավելի, եթե Brexit-ն իրականացվի առանց Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա համագործակցության համաձայնագրի:
Թուրքիայի Անթալիայի Քեմեր շրջանում տեղի փրկարարական ծառայությունը արդեն 6 օր շարունակ որոնում են 20-ամյա աղջկա, ով անհետ կորել է շրջանում մոլեգնած փոթորիկից հետո։ Փոթորիկի հետևանքով եղել է 2 զոհ և 15 վիրավոր։
Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ մարդու, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ:
Բրազիլիայում ամբարտակի ճեղքման պատճառով զոհվել է առնվազն 65 մարդ, 279 հոգի անհետ կորել է: Այս մասին հաղորդել է Globo-ն:
Իրանը մտադիր չէ մեծացնել իր հրթիռների հեռահարությունը, բայց շարունակում է աշխատել դրանց ճշգրտության վրա:
Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ, ժամանել է Վաշինգտոն առեւտրական կոնսուլտացիաներ անցկացնելու համար, պատվիրակության կազմում է նաեւ ԿԲ-ի ղեկավարը:
Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի:
Ռուսաստանը մշակում է «Օխոտնիկ-Բ» նոր սակավնկատելի ռեակտիվ անօդաչուն, եւ այդ նախագիծը հաջողվելու շանսեր ունի:
Հայաստան է ժամանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: