Բաժիններ՝

Եգիպտոսը պլանավորել է COVID-19-ի դեմ 1 մլրդ չափաբաժին պատվաստանյութ արտադրել տարվա ընթացքում

Եգիպտոսի առողջապահության նախարար Խալա Զայեդը հայտարարել է, որ Կահիրեն մտադիր է COVID-19 կորոնավիրուսի դեմ չինական Sinovac ընկերության 1 մլրդ չափաբաժին պատվաստանյութ արտադրել տարվա ընթացքում եւ դառնալ «պատվաստանյութերի խոշոր արտադրողը» Մերձավոր արեւելքում ու Աֆրիկայում: Այդ մասին սեպտեմբերի 1-ին հաղորդել է Arab News գործակալությունը:

Նախարարը նշել է, որ, Sinopharm չինական դեղագործական ընկերության հետ համաձայնագրի պայմանների համաձայն, Կահիրեի գործարանում մեկ տարում ավելի քան 200 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է արտադրվելու երկրի բնակիչների կարիքները բավարարելու համար: Եվս մեկ գործարանի արտադրողականությունը «շուրջ 1 միլիարդի» պետք Է հասնի մեկ տարում: Արտադրանքն ուղղվելու է աֆրիկյան երկրներ պատվաստանյութի արտահանման եւ դրա տարածման համար:

Չինաստանի փորձագետներն արդեն այցելել են Եգիպտոս, որպեսզի վերահսկեն սարքավորումը եւ նյութերը Vacsera եգիպտական պետական ընկերությանը պատկանող գործարաններում պատվաստանյութն արտադրելու համար: Համավարակի ժամանակաշրջանում COVID-19 կորոնավիրուս է գրանցվել երկրի 288 հազար բնակիչների մոտ, 16,7 հազար հիվանդ մահացել է վիրուսով ախտահարման հետեւանքներից, ավելի քան 239 հազարը լիովին ապաքինվել է: Ըստ պաշտոնական վիճակագրության, շուրջ 7,5 միլիոն եգիպտացիներ կորոնավիրուսի դեմ ստացել են պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս