
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 3212-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 3212-ով: Մահացել է 81 մարդ։
Stopcov.ge. կառավարական կայքի տվալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 556.909 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 5017 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 502.534 հիվանդ:
Մահացել է 7563 քաղաքացի: Մեկ օրում արվել է 40.435 թեստ, այդ թվում՝ 24.334-ը՝ հակագենի, 16.101-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 7,94 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,85 տոկոս, վերջին յոթ օրում՝ 9,13 տոկոս:
Պատվաստումներ է ստացել 1 մլն 235.386 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 23.916 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 103 քաղաքացի, ստացիոնարներում՝ 7343, քովիդ-հյուրանոցներում՝ 2680 մարդ:
Ներկա դրությամբ Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 46.786-ի, նրանցից 7343-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1608-ի վիճակը ծանր է, նրանցից 380 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:
2680 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 36.763 մարդ բուժընթաց է անցնում տանը:
Դրականության ցուցանիշը սեպտեմբերի 1-ի տվյալներով, կազմում է 7,94 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 9,85 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 9,13 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: