
Սլովենիայում հայտարարել են, որ ԵՄ-ի երկրները պատրաստ չեն 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի կրկնվելուն

Եվրամիության անդամ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ միգրանտների հետ կապված իրադրության կրկնությանը, որը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Սիրիայում ստեղծված ճգնաժամից հետո: Այդ մասին սեպտեմբերի 1-ին հայտարարել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան՝ հանդես գալով Միջազգային ռազմավարական 16-րդ համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Բլեդ քաղաքում:
Ինչ վերաբերում է Աֆղանստանի հետ կապված իրադրությանը եւ այդ երկրից միգրանտների ալիքի առաջացման հավանականությանը, ապա ինձ թվում է, որ ԵՄ-ի խորհուրդը օգոստոսի 31-ին որոշում է ընդունել: Եվ այն վերջնական է: ԵՄ-ի անդամներից ոչ մեկը պատրաստ չէ 2015 թվականի իրադրության կրկնությանը, որն առաջացել էր Սիրիայի ճգնաժամից հետո»,-հայտնել է քաղաքական գործիչը:
Օգոստոսի 31-ին ԵՄ-ի խորհուրդը ներքին գործերի նախարարների մակարդակով անցկացված արտահերթ նստաշրջանի արդյունքներով տարածել է հայտարարություն, որում հաղորդել է այն մասին, որ Եվրամիությունը մտադիր է թույլ չտալ զանգվածային միգրացիայի առաջացում Աֆղանստանից Եվրոպա, այդ թվում՝ տարածաշրջանի այն երկրներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու ճանապարհով, որոնք ընդունելու են փախստականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: