Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում նոր Սահմանադրության ընդունման դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիական առաքելության հետ կապված հարցեր:
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) խոսնակ Ֆաիք Օզթրաքը քննադատել է Ստամբուլի ֆոնդային բորսայի 10 տոկոս բաժնեմասի վաճառքը Քաթարին՝ խորհուրդ տալով Քաթարին փոխանցել նաև «Թուրքիայի սեփականության վկայականը»։
Ֆրանսիայի Հանրապետությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ավարտվել է Թուրքիայի և Սիրիայի 911 կմ սահմանի երկայնքով կառուցվող պատի 832 կմ հատվածի կառուցումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անկանոն հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել, չորսը վերքեր են ստացել ԱՄՆ-ի Նեւադայի նահանգում, երկու կասկածյալներ ձերբակալվել են:
Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» խորհրդատվական բանաձևի ընդունման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել Է COVID-19-ից մարդկանց մահվան 524 դեպք, ողջ ժամանակաշրջանում՝ 38062:
Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Իրաքը ցանկանում է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:
Թուրք վերլուծաբան, սյունակագիր, գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության թղթակից էրդալ Սաղլամը վերլուծել է Թուրքիայի տնտեսության ներկայիս վիճակը։
Թեհրանը համագործակցում է ռուսաստանյան կողմի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առիթով:
Նոյեմբերի 25-ին Նոր Զելանդիայում գտնվող Չաթեմ կղզիներում ափ նետված տասնյակ կետեր և դելֆիններ են հայտնաբերվել։
Պաղեստինի իշխանությունները Մոսկվայի հետ բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ «Գամ-ԿՈՎԻԴ-Վակ» («Սպուտնիկ V ապրանքանիշ) ռուսաստանյան պատվաստանյութի ձեռքբերման շուրջ:
Վրաստանը նոյեմբերի 28-ից նոր սահմանափակումներ է մտցնում ամբողջ երկրի մասշտաբով կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով. մասնավորապես, դադարեցվում է ռեստորանների, հասարակական տրանսպորտի, առեւտրի կենտրոնների, շուկաների եւ ֆիթնես-ակումբների աշխատանքը:
Չեխական Haló noviny պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին՝ ներկայացնելով շարքային արցախցիների վերաբերմունքն այդ ամենին:
Ղրղզստանի սահմանադրական խորհրդակցության (վերջերս ստեղծված մարմին՝ սահմանադրական բարեփոխման նախագիծը լրամշակելու համար) անդամ Սադիրդին Տորալիեւն առաջարկել են ռուսաց լեզուն զրկել պաշտոնական կարգավիճակից:
Մի շարք թե տեղացի, թե ռուս և եվրոպացի վերլուծաբանների խոսքով, ՀՀ դիվանագիտությունը ներկայիս «դեմքով», արձանագրված իրողություններից ու Նիկոլ Փաշինյանի Արցախյան օրակարգի լիակատար ու ջախջախիչ տապալումից հետո որևէ խնդիր լուծելու ունակ չէ, ունակ չէ ազդելու Ղարաբաղյան «անցուդարձի» վրա, և այս իրավիճակում Հայաստանի դիվանագիտությանը մնում է հարմարվել իր շուրջ իրենից անկախ ձևավորվող աշխարհաքաղաքական իրողություններին՝ իր օրակարգը չկարողանալով առաջ մղել նոր ձևավորված մոդելի շրջանակում և ԵԱՀԿ Մինսկի խմբից կառչելու անհաջող փորձեր անելով։
ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն փորձում են ակտիվորեն ազդել Ռուսաստանի եւ Բելառուսի ներքին գործընթացների վրա, արեւմտյան առաջնորդները դա չեն էլ թաքցնում:
Թբիլիսիի Խորավա փողոցի եռահարկ տանը բռնկած հրդեհից զոհվել է երկու մարդ:
Ադրբեջանի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել դիմել ԵԱՀԿ-ին` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար:
Բրազիլիայի Սան-Պաուլու նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 41 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է Globo հեռուստաընկերությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման մասին եւ պահանջել վերանայել դրանք:
Իսպանիայի փրկարար ծառայությունը եւ Քաղաքացիական գվարդիան 300-ից ավելի միգրանտների են փրկել ծովում, որոնց հայտնաբերել են նավակների վրա:
Դեմոկրատ Ջո Բայդենն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջինն է, որը հավաքել է 80 միլիոն ձայն: Այդ մասին վկայում են NBC հեռուստաալիքի հաշվարկները:
Ճապոնական կողմը նոյեմբերի 25-ին բողոք է հայտնել Չինաստանին Արեւելաչինական ծովի վիճելի կղզեխմբի շրջանում ՉԺՀ-ի նավերի գործունեության առնչությամբ:
Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ AstraZeneca ընկերության կողմից մշակված պատվաստանյութի դոզավորումը, որը մեծ արդյունավետություն (90 տոկոս) է ցուցաբերել, փորձարկվել է 55-ից ոչ բարձր տարիքի կամավորների վրա՝ ի տարբերություն փոքր արդյունավետությամբ դոզավորումից:
Թուրքական լիրան նոյեմբերի 23-ից նորից սկսել է անկում ապրել՝ մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ հասնելով 8-ի: Թուրքական ազգային արժույթը սկսել էր վերականգնել արժեքը տնտեսական ոլորտում կատարված փոփոխություններից, ինչպես նաև տնտեսության և դատական համակարգերում խոստացված բարեփոխումների մասին հայտարարություններից հետո: Սակայն, չնայած բոլոր դրական տեղաշարժերին, թուրքական լիան և տնտեսական ոլորտը Թուրքիայում վերադառնում են անմխիթար վիճակին:
Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։