
Նոր Զելանդիայում վեց մարդ է տուժել սուպերմարկետում տեղի ունեցած հարձակման ժամանակ

Վեց մարդ է տուժել Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում սուպերմարկետի այցելուների վրա անհայտ անձի հարձակման հետեւանքով, երեք հոգի գտնվում է օրհասական վիճակում: Այդ մասին հաղորդել է RNZ ռադիոն:
Ավելի վաղ երկրի ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակման մեջ կասկածվողը գնդակահարվել է իրավապահների կողմից եւ մահացել ստացած վերքերից:
Հաղորդվել է չորս վիրավորների մասին: New Zealand Herald թերթը հաղորդում է, որ խոսքը դանակով հասցրած վերքերի եւ հրաձգային վիրավորումների մասին է:
Սոցիալական ցանցերում զետեղված տեսագրությունները վկայում են, որ այցելուները միմյանց նախազգուշացրել են «դանակով մարդու» մասին, ինչից հետո սուպերմարկետում լսվել են կրակոցներ, գրում է հրատարակությունը: Հարձակման դրդապատճառներն անհայտ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: