ԱՄՆ-ը 23 կետով լրացուցիչ մեղադրանքներ է առաջադրել Huawei-ի եւ նրա ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի նկատմամբ:
Իրանը հայտարարել է, որևէ բանակցություն չի վարում Ֆրանսիայի հետ իր հրթիռային ծրագրի շուրջ այն բանից հետո, երբ ֆրանսիական կողմը հայտարարեց, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե եվրոպացիների փորձերը ապարդյուն անցնեն Թեհրանի հետ վերջինիս հրթիռային ծրագրի շուրջ քննարկումներ ունենալու հարցում:
Սիրիան եւ Իրանը 11 համաձայնագիր են ստորագրել, որոնք վերաբերում են երկու երկրների բազմակողմանի հաագործակցությանը, ներառյալ երկարաժամկետ ռազմավարական տնտեսական փոխգործակցության համաձայնագիրը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե ցանկանում է Դոնալդ Թրամփի հետ հանդիպել նախքան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների նոր հանդիպումը:
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ, մասնավորապես, սահմանափակիչ միջոցները տարածվում են PDVSA նավթի-գազի պետական ընկերության վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերը եւ փետրվարի 5-ին Կոնգրեսի երկու պալատների առջեւ հանդես կգա «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:
ԱՄՆ-ի նախագահն ու Կոնգրեսի ղեկավարները կնքեցին գործարք դաշնային կառավարությանը ենթակա հաստատությունները վերաբացելու հարցում։
Թուրք մասնագետներն աշխատանքներն են իրականացնում, որպեսզի թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի վրա կարողանան վայրէջք կատարել ավիակիր ռազմանավերի վրա։ Այժմ թուրքական ԱԹՍ-ները կարողանում են վայրէջք կատարել միայն ցամաքի վրա։
«Հայկական կողմը փորձում է կողմնորոշվել՝ ինչպես շարժվել այսուհետ: Մինչ այս կար տպավորություն, որ բանակցային սեղանին հստակ հարցեր են դրված, և դրանք քննարկման փուլում են»:
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը զգալիորեն ավելացել է։ Եթե 2017թ․ Թուրքիայից ստացված ապաստանի դիմումների թիվը կազմել էր 8․483, ապա 2018թ․ այս երկրից Գերմանիա է դիմել 10․655 քաղաքացի։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունը Վենեսուելայում:
Ֆրանսիայում սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում նոյեմբերի 17-ից մինչ օրս մահացել է տասնմեկ մարդ:
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը այսօր ներկայացրել է նաև այն ռազմավարությունը, որ որդեգրելու է վրացական բանակը 2019 թվականին։
Վենեսուելայի ընդդիմադիր ուժերը ներքին կարգով բանակցություններ են վարում զինված ուժերի հետ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից զրկելու նպատակով:
Ուկրաինայի նախագահական ընտրություններին արտասահմանցի դիտորդների թիվը կհասնի 850-ի:
Գերմանիայում Թուրքիայի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Գազի Ջոսանը հայտնել է, որ Անկարան ակնկալում է գերմանացի զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսք Թուրքիա 2019-ին: Ակնկալվում է, որ գերմանացի տուրիստների թիվը կհասնի 5 մլն 600 հազարի։
«Վիեննայի հանդիպման ձևաչափը ողջունելի էր, և շարունակականության դեպքում գուցե հաջողություններ գրանցվեին, սակայն այդ ձևաչափը չպահպանվեց»:
Թուրքական լրատվամիջոցներում հրապարակվել են երկրի ռազմական արդյունաբերության մասին տվյալներ։ Ներկայացված տվյալների համաձայն՝ ներկայումս Թուրքիայի սպառազինության մոտ 68%-ը տեղական արտադրության է։
Բրազիլիայի հանքարդյունաբերական Vale ընկերությունը զգուշացրել է Բրումադինյո համայնքում (Մինաս Ժերաիս նահանգ) իր ևս մեկ ամբարտակի փլուզման վտանգի մասին, որտեղ հունվարի 25-ին ընկերությանը պատկանող ամբարտակի վթարի հետևանքով զոհվել է 34 մարդ։
«Ավտորիտար Իրանի» մասին պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթի հատվածը, կանխատեսելիորեն մեծ աղմուկ առաջ բերելով և բուռն քննարկվելով, նույնքան կանխատեսելիորեն արագ մոռացվեց՝ տեղը զիջելով ընթացիկ այլ թեմաների քննարկմանը:
2018թ․ հունվար–նոյեմբեր ամիսներին Թուրքիայից ձմեռային հագուստի արտահանման ծավալը կազմել է 470 մլն դոլար։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ վկայում են Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալները։
Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նոր նախագահ է ընտրվել Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
Արաբական պետությունների լիգայի Գլխավոր ասամբլեան մարտի 31-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկի լիգայի կազմ Սիրիայի վերադարձի հարցը:
Թուրքիայում ամեն 10-րդ քաղաքացին ակտիվ ինտերնետ օգտագործող է: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի` հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Օմեր Ֆաթիհ Սայանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը գնալով ավելանում է:
Միացյալ Նահանգները նոր միգրացիոն քաղաքականության շրջանակներում հունվարի 25-ին կսկսի Մեքսիկա վերադարձնել այն միգրանտներին, որոնք խնդրագրեր են ներկայացրել փախստականի կարգավիճակի վերաբերյալ, բայց դեռեւս չեն ստացել այն:
2018թ, հունվար–նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 1․4 տոկոսով՝ հասնելով 19 մլրդ դոլարի։ Ըստ ermenihaber.am-ի՝ 2017թ․ ողջ ընթացքում ԱՄՆ-Թուրքիա առևտրաշրջանառությունը կազմել էր 20․6 մլրդ դոլար։
«Երկու դեպքում էլ իրավիճակը պետք է ուղղվի: Մենք ունենք 30 տարվա կոնցեսիոն դիվանագիտություն: Մենք կարող ենք ավելի ուժեղ լինել, առանց պատերազմելու»,- այս համոզմանն է Կայծ Մինասյանը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում սեռական բռնության ու ոտնձգությունների ենթարկվող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է։
Ըստ պրոֆեսորի՝ երկրաշարժն առաջանալու է Իզմիթի ծովածոցի՝ Օսմանգազի կամուրջից սկսած մինչև Մարմարա ծովի Իմրալը կղզու հյուսիսային հատված ձգվող ակտիվ խզվածքային գոտում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այն հայտարարությամբ, որ չի կարող բանակցություններ վարել Արցախի ժողովրդի անունից, քանի որ նրանց կողմից չի ընտրվել վարչապետ, փաստեց՝ իմաստազուրկ են Ադրբեջանի պնդումները, թե բանակցություններին պետք է մասնակցի, Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»: