Բաժիններ՝

Պեկինում արդյունավետ են որակել Վաշինգտոնի հետ կլիմայի շուրջ երկխոսությունը

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակի հետ կլիմայի շուրջ վիրտուալ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների միջեւ կլիմայի շուրջ երկխոսությունը արդյունավետ եւ շահավետ է եղել ինչպես Պեկինի, այնպես էլ Վաշինգտոնի համար: Այդ մասին ասվում է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Վան Ին ասել է, որ (…) Չինաստանը եւ Միացյալ Նահանգները արդյունավետ երկխոսություն են անցկացրել երկկողմ բնագավառում համագործակցության եւ միջազգային ու տարածաշրջանային այնպիսի կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսին կլիմայի փոփոխությունն է: Դա զգալի օգուտներ է բերել երկու երկրներին եւ նրանց ժողովուրդներին, ինչպես նաեւ դարձել էայն բանի կարեւոր վկայությունը, որ երկու կողմերը պետք է հարգեն միմյանց, շփման կետեր գտնեն՝ հաղթահարելով տարաձայնությունները, եւ հասնեն փոխադարձ օգուտի եւ փոխշահավետ արդյունքների»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգները պետք է դադարեն Չինաստանին վերաբերվել որպես սպառնալիքի եւ հակառակորդի, դադարեն նրան շրջապատել եւ նրա վրա ճնշում գործադրել ամբողջ աշխարհում»,-ընդգծել է Վան Ին:

Նրա խոսքով՝ «համակարգումը եւ համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում պետք է իրականացվեն փոխադարձ հարգման, հավասարության եւ փոխադարձ շահի սկզբունքներին համապատասխան, դրանք չպետք է լինեն միակողմանի երթեւեկությամբ փողոց»:

«Միացյալ Նահանգները հույս ունեն, որ համագործակցությունը կլիմայի փոփոխության բնագավառում օազիս կդառնա չին-ամերիկյան հարաբերություններում, բայց եթե օազիսը շրջապատում է անապատը, այն վաղ թե ուշ ծածկվելու է ավազով»,-ասել է Վան Ին:

Այդ կապակցությամբ, հավելել է նախարարը, չին-ամերիկյան համագործակցությունը կլիմայի փոփոխության բնագավառում չի կարելի անջատել Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ընդհանուր իրադրությունից: «Միացյալ Նահանգները պետք է շրջվեն դեմքով դեպի Չինաստանը եւ դրական գործողություններ ձեռնարկեն չին-ամերիկյան հարաբերությունները հարկավոր հուն վերադարձնելու համար»,-հայտարարել է Վան Ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս