
Բաթումում հայտնվել են պատվաստման շարժական կետեր

Թբիլիսիից հետո պատվաստման շարժական կետեր են հայտնվել Բաթում։
Սեպտեմբերի 1-ից Բաթումում քաղաքացիները կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ հատուկ սարքավորված ավտոբուսներում:
Պատվաստման շարժական կետերը գտնվում են Ինասարիձե փողոցում, «Խոպա» շուկայի հարեւանությամբ եւ «Երազանքի քաղաքի» տարածքում:
Պատվաստման շարժական կետերը լոկացիայի վայրերը փոխելու են ամեն օր, որպեսզի որքան կարելի է ավելի շատ մարդ ընդգրկվի:
Աջարիայում ակտիվորեն ընթանում է պատվաստման գործընթացը: Բացի կլինիկաներից, Բաթումում կորոնավիրուսի դեմ կարելի է պատվաստվել երկու առեւտրի կենտրոններում եւ պետական համալսարանում:
Շրջիկ բրիգադները գնում են նաեւ Աջարիայի գյուղեր եւ պատվաստում ցանկացողներին:
Ներկա դրությամբ Աջարիայում պատվաստում է ստացել ավելի քան 146 հազար մարդ:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի համաճարակաբանական իրադրությանը, ապա այստեղ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է ախտահարման 445 նոր դեպք, 735 մարդ ապաքինվել է COVID-19-ից, ութ հոգի մահացել է հաղորդել է Sputnik-ը: