Բաժիններ՝

Թուրքիան պատրաստվում է արդիականացնել ուկրաինական բանակի ՀՕՊ համակարգերը

Ուկրաինական «Укрспецэкспорт» ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է ստորագրել թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության հետ՝ ուկրաինական բանակի առանձին ՀՕՊ համակարգերի արդիականացման և դրանք՝ ASELSAN-ի միասնական վերահսկման համակարգի (Command&Control) մեջ ինտեգրելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Այս պայմանագիրը՝ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացման հերթական քայլերից մեկն է»,-ասված է ուկրաինական ընկերության հաղորդակցության մեջ։

Նշվում է, որ պայմանագրի նպատակն է բարձրացնել ուկրաինական ՀՕՊ համակարգերի տեխնիկական հանարավորությունները։

Ուկրաինական աղբյուրները նաև հաղորդում են, որ Թուրքիան Ուկրաինային է պատրաստվում առաջարկել «ASELSAN» և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրության «Korkut» փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս