ԱՄՆ-ում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում։
ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին 24 ժամում աճել են 2-ով: Այս ընթացքում ապաքինվել է ևս 10 պացիենտ. գրում է aliq.ge-ն: Փետրվարի 26-ից մինչև այսօր վարակման 796 դեպք է արձանագրվել, ապաքինման` 634:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 371 հազարից:
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած հերթական տեսանյութը նոր բացահայտման խնդրի առաջ դրեց իշխանությանն ու իրավապահներին։ Միքայել Մինասյանը խոսեց այնպիսի լուրջ խնդրի՝ զենքի ապօրինի վաճառքի մասին, որը արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի համար կարող է ստեղծել լուրջ գլխացավանք, ու տարօրինակ է, որ ՀՀ վարչապետը որևէ գործողություն չի ձեռնարկում՝ պարզաբանելու համար այն ամբողջ սխեման, որը նկարագրվում է։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ որպես փոխնախարար իր պաշտոնավարման ժամանակաշրջանում երբևէ չի լսել նմանատիպ սխեմայի մասին։
«Ռազմատենչ հռետորաբանությունը ոչ միշտ է ենթադրում պատերազմ վերսկսելու ցանկություն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ ռազմական հռետորաբանության սաստկացմանը։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու ՌԴ ղեկավարության հրավերը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 294 հազարից:
Աֆրիկայում նոր կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 144,7 հազարի։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոստիկանություն դիմում է գրել իրեն և իր ընտանիքին սպանելու սպառնալիքներ ստանալու պատճառով:
«Պետական անվտանգությունը հիմքերի հիմքն է: Եվ Պետանվտանգության կոմիտեին այդ ոլորտում նախագահի հետ միասին առաջատար դեր է վերապահված` պաշտպանելու մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը: Մենք լիովին տեղյակ ենք այն նպատակներին, որոնք ունեն այստեղի որոշ քամի փչողներ: Այդ նպատակները մեզ պարզ են. նախագահական ընտրությունների նախաշեմին կամ ընտրությունների օրը մեզ մոտ մայդան սարքել: Նրանք այդպես են ծրագրել: Ուզում եմ այս հանդիպմանը ձեզ զգուշացնել և բոլոր նրանց, ովքեր լսում են, բոլոր այդ «մայդանացվածներին» զգուշացնել, որ Բելառուսում մայդաններ չեն լինելու»,-հայտարարել է Լուկաշենկոն:
ՌԴ Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի Լաբիտնանգ քաղաքի հիվանդանոցից փախել են երկու տղամարդ, որոնց մոտ հաստատված է կորոնավիրուս։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված վերջին օրերի հայտարարություններին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 267 հազարից:
Պենտագոնին հանձնարարվել է պատրաստ վիճակի բերել ռազմական ոստիկանության ստորաբաժանումը՝ Մինեապոլիս ուղարկելու համար, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում՝ կապված ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ:
ԱՄՆ-ում երկու բերան ունեցող աղջիկ է ծնվել:
Շվեդիայում վաճառքի է հանվել Ստոկհոլմի մերձակայքում գտնվող «SPA-գյուղ»:
Ամերիկյան Բլումինգթոն քաղաքի 23-ամյա բնակիչ, բալետի ուսուցիչ Լիզի Քուահը մայր է դարձել 2019 թվականի հունիսի 23-ին:
Բոսթոնի վազքի մարաթոնը 124 տարվա մեջ առաջին անգամ չեղարկվել է:
Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում նշեց, որ նախ՝ սա խորհրդանշական քայլ է այն անախորժությունից հետո, որը տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև, ինչը ցույց է տալիս Վրաստանի բացառիկ վերաբերմունքը հարևան Հայաստանի նկատմամբ։ Սա, վերլուծաբանի խոսքով, նշանակում է, որ «ներողությունն ընդունվել է», և Վրաստանը փորձում է վերջնականապես հարթել իրավիճակը։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուծան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «#ԿԱՐԵՎՈՐ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողոթյունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իր և իր գերագույն հրամանատարի: Ավելին՝ նա խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել:
Կալիֆորնիայի քաղաք Օքլենդում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ հնչած կրակոցներից զոհվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է:
«Խոսքը դիրքորոշումների լիովին սինխրոնիզացիայի մասին է: Նախկինում գոյություն ունեցած այդ մոտեցումների տարբերությունը, որն ինչ-որ տեղ դիվանագիտական անվտանգության գոտի էր հայկական կողմերի համար միջազգային հարթակներում, այսօր ոչնչացվում է: Եվ եթե Արայիկ Հարությունյանը շարունակի ընթանալ այդ ուղղությամբ, ապա կարելի կլինի ասել, որ Արցախը նաև միջազգային քաղաքական հարթակներում իր խոսքն ասելու տեսակետից կորցնում է սուբյեկտայնությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք է գրանցվել: Մահացել է 1,2 հազար մարդ:
Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 894-ով, մահացել է ևս 5 մարդ։
«Տարազ Ժան Ալեմ» ավիաընկերության ԱՆ-2 ինքնաթիռը վայրէջք կատարելուց հետո այրվել է Ուրջար բնակավայրի օդանավակայանում (Արևելա-Ղազախական մարզում)։
Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն Աֆղանստանում գերազանցել է 14 հազարը: 249 մարդ մահացել է:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել է Նոր Կալեդոնիայի՝Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվեն սեպտեմբերի 6-ից տեղափոխել հոկտեմբերի 4-ին՝ տեխնիկական բարդությունների պատճառով, որոնք ծագել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 8952-ով, 181 մարդ մահացել է, 8212-ը դուրս է գրվել հիվանդանոցներից։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 35 հազարից: