
Նեթանյահուն ոստիկանություն է դիմել սպանության սպառնալիքների պատճառով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոստիկանություն դիմում է գրել իրեն և իր ընտանիքին սպանելու սպառնալիքներ ստանալու պատճառով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru»-ին, այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Մի քանի օր առաջ ես բողոք եմ ներկայացրել ոստիկանություն՝ իմ և իմ ընտանիքի անդամների սպանության սպառնալիքի վերաբերյալ։ Այսօր, ցավոք, ես ստիպված էի ևս մեկ բողոք ներկայացնել մի մարդու դեմ, որը նկարագրում էր, թե ինչպես է նա մտադիր սպանել ինձ և իմ ընտանիքին»,- գրել է Իսրայելի վարչապետը:
Այն մասին, թե ով կարող է նրան սպառնալ, Նեթանյահուն չի հստակեցրել, սակայն լրատվամիջոցներին խնդրել է դատապարտել հանցագործության հրահրումը։