Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2, ապաքինման 10 դեպք՝ մեկ օրում
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին 24 ժամում աճել են 2-ով: Այս ընթացքում ապաքինվել է ևս 10 պացիենտ. գրում է aliq.ge-ն: Փետրվարի 26-ից մինչև այսօր վարակման 796 դեպք է արձանագրվել, ապաքինման` 634:
Հունիսի 2-ի դրությամբ, կարանտինում է 2508, ստացիոնար վերահսկողության ներքո` 300 քաղաքացի: Արձանագրվել է 12 մահ: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 հիվանդ: