Բաժիններ՝

Շվեդիայում վաճառում է առողջարանային գյուղ

Շվեդիայում վաճառքի է հանվել Ստոկհոլմի մերձակայքում գտնվող «SPA-գյուղ»: Այս մասին գրում է CNBC-ն:

Սատրա Բրուն գյուղի տարածքում է գտնվում երկրի մաքուր ջրի յոթ աղբյուրներից մեկը: Բնակավայրը զբաղեցնում է 24.28 հա: Գյուղի արժեքը յոթ միլիոն դոլար է:

1700 թվականին դոկտոր Սամուել Սքրագը աղբյուր է հայտնաբերել Սաթրա Բրունի տարածքում: Նա հող է գնել, կառուցել է տներ և հիվանդանոց: Ժամանակի ընթացքում այն դարձել է առողջարանային հանգստավայր:

Ավելի ուշ գյուղը անցել է տեղի ձեռներեցներին, որոնք այն վերածել են SPA-հանգստավայրի:

Անշարժ գույքի վաճառքով զբաղվող ռիելթորը նշում է, որ օտարերկրացիների կողմից դրա գնման որևէ սահմանափակում չկա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս