Բաժիններ՝

Ղազախստանի արևելքում վայրեջքից հետո այրվել է ԱՆ-2 ինքնաթիռը

«Տարազ Ժան Ալեմ» ավիաընկերության ԱՆ-2 ինքնաթիռը վայրէջք կատարելուց հետո այրվել է Ուրջար բնակավայրի օդանավակայանում (Արևելա-Ղազախական մարզում)։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Հրդեհի պահին ինքնաթիռում մարդիկ չեն եղել, տուժածներ չկան։

«Այսօր տեղի ժամանակով ժամը 15:31-ին վայրէջք կատարելուց հետո հրդեհ է բռնկվել «Տարազ Ժան Ալեմ» ավիաընկերության ԱՆ-2 օդանավում: Օդանավն իրականացրել է Սեմեյ-Ուրջար երթուղով TJA5221 չվերթը։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղի ժամանակով 15:25-ին»,- ասվում է ՀԳՄ հաղորդագրության մեջ։

Կոմիտեի տվյալներով՝ ժամը 15:50-ին բռնկումը տեղայնացվել է: Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավիացիոն պատահարների հետաքննության վարչությունը ստուգում է սկսել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս