Բաժիններ՝

Յամալա-Նենեցական ինքնավար օկրուգում COVID-19-ով վարակված երկու տղամարդ փախել են հիվանդանոցից

ՌԴ Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի Լաբիտնանգ քաղաքի հիվանդանոցից փախել են երկու տղամարդ, որոնց մոտ հաստատված է կորոնավիրուս

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, օկրուգային դատախազությունից հայտնել են, որ նրանց հաջողվել է գտնել, հարուցվել են քրեական գործեր:

Գերատեսչությունը հայտնում է, որ մայիսի 27-ին երկու տղամարդու, որոնց կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են տվել, հոսպիտալացրել են քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոց: Իմանալով իրենց ախտորոշման մասին՝ հաջորդ օրվա երեկոյան նրանք, թռչելով հիվանդանոցի երկրորդ հարկի պատուհանից, ինքնակամ լքել են բուժհաստատությունը՝ չունենալով դիմակներ կամ անհատական պաշտպանության այլ միջոցներ:

Օկրուգային դատախազությունից նաև հայտնել են, որ տղամարդկանց արդեն գտել են և վերադարձրել հիվանդանոց՝ բուժումը շարունակելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս