
Տաջիկստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի զորահանդեսին

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու ՌԴ ղեկավարության հրավերը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, շքերթը տեղի է ունենալու Մոսկվայում հունիսի 24-ին։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից զորահանդեսի հրավերը ստացվել է դիվանագիտական աղբյուրներով և երախտագիտությամբ ընդունվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այժմ երկու կողմերն էլ քննարկում են Տաջիկստանի նախագահի՝ Մոսկվա այցի կազմակերպչական հարցերը:
Պուտինը Հաղթանակի զորահանդեսին հրավիրել է նաև ԱՊՀ-ում ընդգրկված բոլոր երկրների ղեկավարներին։