Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պատրաստվել Մինեապոլիս ուղևորվելուն

Պենտագոնին հանձնարարվել է պատրաստ վիճակի բերել ռազմական ոստիկանության ստորաբաժանումը՝ Մինեապոլիս ուղարկելու համար, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում՝ կապված ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Հյուսիսային Կարոլինայի և Նյու Յորքի ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն չորս ժամվա ընթացքում Մինեապոլիս հասնելուն, իսկ Կոլորադոյի և Կանզասի ստորաբաժանումները՝ 24 ժամվա ընթացքում:

Բողոքի ակցիաներ են ընթանում նաև Լոս Անջելեսում և Դեթրոյթում: ԱՄՆ ոստիկանությունը Լոս Անջելեսի բողոքի ցույցերը հայտարարել է անօրինական, իսկ Դեթրոյթում առնվազն մեկ մարդ է զոհվել զանգվածային ցույցերի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս