Իրանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 273-ով
Իրանում հունիսի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 573-ով՝ ընդհանուրը դառնալով 207 հազար 525: Մահացածների թիվն ավելացել է 119-ով: Վարակի հետևանքով ընդհանուրը մահացել է 9 հազար 742 մարդ: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 հազար 898 անձ: