Բաժիններ՝

Սպասվում է անոմալ շոգ Ռուսաստանի եվրոպական հատվածում

Կանխատեսվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում Մոսկվայում և Ռուսաստանի եվրոպական հատվածի արևմտյան շրջաններում հունիսի 26-ից։ Ջերմաստիճանը կհասնի մինչև 31 աստիճանի, որը նորմայից բարձր է 4-5 աստիճանով։ Ռուսաստանի հիդրոօթերևութաբանական կենտրոնի ղեկավար Ռոման Վիֆանդի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Փոխվում է օդի ջերմաստիճանը՝ հունիսի 26-ից հասնելով 25-30 աստիճանի, և այսպես շարունակ մինչև շաբաթվա վերջ։ Սա վերաբերում է երկրի եվրոպական արևմտյան հատվածին»,- նշել է մասնագետը։

Ըստ հիդրոօթերևութաբանական կենտրոնի տվյալների՝ Մոսկվայում հունիսի 23-ին սպասվում է 17-19 աստիճան տաքություն, հունիսի 24-ին և 25-ին՝ 23-25 աստիճան, հունիսի 26-ին՝ 25-30, հունիսի 27-ին և 28-ին՝ 26-31 աստօճան տաքություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս