
Ֆրանսիայում կանխատեսվում է տարեվերջին 900.000 աշխատատեղի վերացում

Ֆրանսիայում «L’Unédic» կազմակերպությունը, որը պատասխանատու է գործազրկությունից ապահովագրելու գործընթացի կառավարման համար, կանխատեսում է 900 հազար աշխատատեղի վերացում 2020 թվականի վերջին: «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ կազմակերպության տվյալներով, փոխհատուցում կստանա 630 հազար աշխատանք փնտրող:
Կանխատեսումների համաձայն, 2020 թվականի ավարտին «L’Unédic» կազմակերպությունը կունենա 25,7 մլրդ եվրոյի դեֆիցիտ: 2020 թվականին գործազրկությամբ պայմանավորված` ապահովագրության ծախսերն ավելացել են 17,7 մլրդ եվրոյով և ընդհանուրը կազմում է 59 մլրդ եվրո: Այս ցուցանիշը 2019 թվականի համեմատ ավելացել է 43 տոկոսով: