Հույն զինվորականը խոստացել է «վառել» թուրքերին, եթե նրանք դիմեն սադրիչ գործողությունների

Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են կանխել Թուրքիայի ցանկացած սադրիչ գործողություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ով ոտնձգություն կանի հունական հողի նկատմամբ, մենք սկզբում նրան կվառենք, հետո կհարցնենք, թե ով է»,- նշել է Ֆլորոսը: Հույն պաշտոնյան չի բացառել հնարավոր պատերազմի սկսումը երկու երկրների միջև, եթե Թուրքիան հատի պայմանական «կարմիր գծերը»:
Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը նույնպես հայտարարել էր, որ Հունաստանը պատրաստ է մտնել Թուրքիայի հետ զինված հակամարտության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930